Անջելինա Ջոլին կրկին լիդեր է
Ամերիկյան կինոֆիլմերի դերասանուհի Անջելինա Ջոլին գլխավորել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը: Ըստ Forbes ամսագրի, այս տարի նա վաստակել է ավելի քան 33 մլն դոլար:
Անջելինա Ջոլին արդեն gլխավորել էր այդ ցանկը է երկու տարի առաջ, իսկ անցյալ տարի զբաղեցնում էր չորրորդ տեղը: Անցյալ տարի այդ ցանկը գլխավորում էր վամպիրյան «Մթնշաղ»-ի գլխավոր դերակատարուհի Քրիստեն Ստյուարտը, իսկ այս տարի նա ընդամենը երրորդ տեղում է, քանի որ վաստակել է 22 մլն դոլար:
2013 թ. երկրորդ ամենաշատ վաստակած դերասանուհին է դարձել Ջենիֆեր Լոուրենսը, ով այս տարի վաստակել է 26 մլն դոլար: Ամենաշատ գումար ստացած դերասանուհիների տասնյակում են հայտնվել նաև Էմմա Սթոունը, Շառլիզ Թերոնը, Սանդրա Բուլլոքը, Նաթալի Փորթմանը, Ջուլիա Ռոբերթսը: