Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան (տեսանյութ)
Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան:
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ տեղական արտադրության այս ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք:
Արտադրությունը համալրված է ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և հոսքագծերով: Ճտքակոշիկները դիմացկուն են, մինչև սերիական արտադրությունը ամիսներ շարունակ փորձարկվել են եղանակային տարբեր պայմաններում: Վստահաբար` դրանք լավագույն ճտքակոշիկներն են հայկական բանակի ձևավորումից ի վեր: Եվ սա միայն սկիզբն է. Նոր Հայաստան, Նոր Բանակ: