Սպիտակ տունը կոչ է անում Եվրոպային Իրանի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանել
Սպիտակ տունը կոչ է անում Եվրոպային Իրանի դեմ նոր եւ կոշտ պատժամիջոցներ սահմանել՝ կապված բալիստիկ հրթիռների Իրանի ծրագրերի հետ, հայտնում է AP-ն։
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուքը հերքել է Իրանի պնդումներն այն մասին, որ իր հրթիռային ծրագիրը կրում է պաշտպանողական բնույթ։ Նրա խոսքով՝ Իրանի կողմից հրթիռային սպառազինության հետագա զարգացումն ու փորձարկումը սպառնալիք է տարածաշրջանի համար եւ հակասում է ՄԱԿ ԱԽ պահանջներին։
Հուքը նշել է, որ եվրոպացիների հետ ԱՄՆ-ի քննարկումները հրթիռային պատժամիջոցների շուրջ ուժեղանում են։ Այդ բանակցությունները կենտրոնացած են Իրանի հրթիռային ծրագրին մասնակից ընկերությունների ու անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցի շուրջ։