Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի միջև «պատերազմները» շարունակվում են
Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի վատ հարաբերությունների մասին տաբլոյիդները վաղուց է ինչ խոսում են։ Խոսակցությունների առիթն այժմ այն լուրերն են, թե Մեգանը տան աշխատողների հետ կոպիտ է շփվել, իսկ Քեյթը նրան դիտողություն է արել։ Սակայն արքայական ընտանիքն այս լուրերը հերքել է։ Նշենք, որ Արքայական ընտանիքը միշտ չէ, որ մեկնաբանում է շշուկները։
Այս անգամ երևի ամեն բան դուրս է եկել վերահսկողությունից։ Հիշեցնենք, որ Մեգանի և Քեյթի վատ հարաբերությունների մասին սկսեցին խոսել,երբ պարզվեց, որ Մեգանը և Հարրին պատրասվում են առանձին ապրել։ Տեղափոխվելու պատճառ նշվում էր նաև երկու եղբայրների անհաշտ բնավորությունը։
Հարազատները պնդում են, որ երկու եղբայրների կանայք ոչ մի ընդհանուր բան չունեն։ Եվ նույնիսկ մեկ անգամ Քեյթը Մեգանին հասցրել է արտասվելուն։ Սակայն սկանդալի մեղավորները ոչինչ չեն մեկնաբանում և հասարակական վայրերում իրար հետ միշտ շատ ջերմ են լինում։