Հովիկ Աբրահամյանի 80-ն անց հայրը և եղբայրը Մխչյանում ավագանու անդամներ են
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրը' Արգամ Հունանի Աբրահամյանը, հայրենի Մխչյան գյուղում ավագանու անդամ է: Արգամ Աբրահամյանը 80-ն անց ծերունի է, բայց Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը դեռևս հայտնի դիզվառելիքի պատմության ժամանակ «Ժամանակ»-ի հետ հեռախոսազրույցում ասել էր, թե «փառք Աստծո, բավականին աշխույժ է և մասնակցում է գյուղի կառավարման գործերին: Հ. Աբրահամյանի եղբայրը' Ռաֆիկ Արգամի Աբրահամյանը, նույնպես Մխչյանի ավագանու անդամ է: Վերջինս հավանաբար ԱԺ նախագահի այն եղբայրն է, ով հոր հետ միասին ապրում է հայրենի Մխչյանում: Հայր ու որդի Աբրահամյանները Մխչյանում ավագանու անդամ են դարձել անցած տարվա նոյեմբերին համայնքապետի և ավագանու ընտրությունների ժամանակ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: