Մոսկվայի տներից մեկում հայտնաբերվել են 25 տարվա վաղեմության կմախքներ
Շինարարական կազմակերպություններից մեկի աշխատակիցները Մոսկվայի հարավում գտնվող կիսակառույց տներից մեկում հայտնաբերել են 2 մարդու կմախք: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ այդ փաստի առթիվ իրականացվում է քննություն: 2 մարդու մահվան պատճառները պարզելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն:
Ենթադրվում է, որ կմախքներն այնտեղ են գտնվել 20-25 տարի: