Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է նախընտրական քարոզչության եռման աստիճանը. Աշոտյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է նախընտրական քարոզչության եռման աստիճանը: Facebook- ի լայվն այսպես սկսեց ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը:
«Նիկոլ Փաշինյանի սեղանին դրվել են մի շարք սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք վկայում են այն մասին, որ իր վարկանիշը վերջին 2 ամսվա ընթացքում սրընթաց անկում է ապրում: Այս պահի դրությամբ այն կազմում է մոտ 70-72 տոկոս: Նախորդ ամսվա ընթացքում նա կորցրել է 10 տոկոս վարկանիշ: Իհարկե, 70 տոկոսն էլ է բավարար իշխանություն ձևավորելու, մեծամասնություն ունենալու դեպքում: Այդ վարկանիշը շարունակելու է ընկնել քարոզարշավի ընթացքում: Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ թեպետ մեզ փորձում է թաղել, մի բուռ հող լցնել, արմատախիլ անել, այնուհանդերձ, իր ամբողջ քարոզչության տրամաբանությունը կառուցել է Հանրապետական կուսակցության շուրջ»,- ասաց Աշոտյանը:
Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ն շարունակում է հիշեցնել Նիկոլ Փաշինյանի խոստումները ՀՀ քաղաքացիներին:
«Այդ խոստումների ճնշող մեծամասնությունը չի կատարվել, ակնհայտ է, որ չի էլ կատարվելու: Սա է նյարդայնացրել Նիկոլ Փաշինյանին, սա է Փաշինյանին պարբերաբար հանում հավասարակշռությունից»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: