Գեղարքունիքում 28-ամյա կինը մեքենայով բախվել է հողաթմբին և շրջվել. կան վիրավորները (լուսանկար)
Գեղարքունիքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։20-ի սահմաններում 28-ամյա Նատալյա Ն.-ն Երեւան-Սեւան ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում դեպի Սեւան ընթանալիս իր վարած Nissan Note մակնիշի 35 AP 534 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հողաթմբին եւ կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի 2 ուղեւորներ, որոնցից մեկին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն: Նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորներից մեկին տեղափոխում են Երեւանի հիվանդանոցներից մեկը։