Ջեկի Չանը՝ դավաճանությունների և որդուն սենյակից սենյակ գցելու մասին
Չինացի աշխարհահռչակ դերասան Ջեքի Չանը բացահայտել է իր կյանքի սկանդալային փաստերը։ Այս մասին հայտնի է դարձել «Never Grow Up» հուշերից, հայտնում է Daily mail-ը։
«Ես լավ հայր կամ ամուսին չեմ եղել, սակայն կատարում էի պարտականություններս որդուս և կնոջս նկատմամբ»,- անկեղծացել է 64-ամյա Ջեկի Չանը։
Միևնույն ժամանակ նա նշում է, որ հաճախ էր դավաճանում առաջին կնոջը մարմնավաճառների հետ, ինչպես նաև դերասանուհի և նախկին «Միսս Ասիա»-ի՝ Հելեն Նըգի հետ։ Նրա խոսքերով՝ կնոջ հետ վիճաբանություններից մեկի ժամանակ վերցրել է փոքրիկ որդուն՝ Ջեյսիին, և սենյակից սենյակ գցել։
Ջեկի Չանի խոսքերով՝ պարանոիդալ մտքերի պատճառով, երբ թվացել է, թե կանայք իր հետ են, քանի որ շատ փող ունի, տևական ժամանակ կնոջից թաքցրել է գումարը։
Վատ արարքներից է համարում նաև այն, որ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նըգի հետ կապը կյանքի մեծագույն սխալն է, մինչդեռ դերասանուհին հղի է եղել այդ ժամանակ։
Ջեկի Չանը նաև պատմում է, որ ալկոհոլի չարաշահման պատճառով մեկ օրվա ընթացքում երկու թանկարժեք մեքենա է ջարդել, անմտածված ծախսեր է արել՝ հավելելով, որ, ենթադրաբար այդ արարքները ինքնավստահության պակասի հետևանք են եղել։