Հայտնի են Թրամփի և Պուտինի հանդիպման հնարավոր ժամկետները
Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը կարող է տեղի ունենա; 2019-ի հունիսին՝ G20 գագաթնաժողովի շրջանակներում, որը կանցկացվի Ճապոնիայում: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնականը` Յուրի Ուշակովը: Գրում է Риа новости-ն:
Ուշակովը նշել է, որ կապը խզել չի կարելի: «Եթե չստացվի բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել, պետք է շարունակել գոնե ցածր մակարդակի հանդիպումը անել: Դա նույնպես, երևի, ճիշտ է»,- հավելել է նախագահի օգնականը:
Հիշեցնենք, որ երկու նախագահների հանդիպումը նախատեսվում էր այս տարի Արգետինյաում կայացած G20 գագաթնաժողովի շրաջանկներում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը, սակայն Դոնալդ Թրամփը չեղարկել է հանդիպումը: