Ֆրանսիայում հնարավոր է՝ արտակարգ դրության ռեժիմ սահմանվի
Ֆրանսիայի իշխանությունները կարող են արտակարգ դրության ռեժիմ սահմանել Փարիզում շարունակվող բողոքի ցույցերի պատճառով:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոյի խոսքով՝ նախաձեռնությունն առաջարկվել է՝ թույլ չտալու համար զանգվածային փողոցային անկարգությունների կրկնությունը:
«Մենք պետք է մտածենք այն միջոցների մասին, որոնք կարելի է ձեռնարկել՝ կանխելու համար նման միջադեպերը», - ասել է Գրիվոն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին երրորդ շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ 378 մարդ է ձերբակալվել, վնասվածքներ է ստացել 133 մարդ, որոնցից 23-ը՝ ոստիկան:
Ֆրանսիացիները բողոքում են բենզինի գների բարձրացման դեմ: Առաջին զանգվածային ակցիան տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, ապա շարունակվել նոյեմբերի 24-ին: