Թուրքիայի հյուսիս-արևմուտքում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Յալովա նահանգում կրկին երկրաշարժ է գրանցվել, այս մասին գրում է artigercek.com կայքը:
Ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայության՝ ցնցումների ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուդ, երկրաշարժի օջախը գտնվել է 13,5մ խորության վրա: Ցնցումների էպիկենտրոնը Յալովայի Չընարջըք շրջանում է եղել:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:
Մի քանի օր առաջ Յալովայում գրանցվել էր մեկ այլ՝ 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այն զգացվել էր նաև հարևան Ստամբուլում և Բուրսայում:
Հոկտեմբերին Թուրքիայի հարավ-արևմուտքում մի քանի երկրաշարժ էր տեղի ունեցել: 4,5, 4 և 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերը գրանցվել էին Մուղլա նահանգի մի շարք բնակավայրերում: