Խաշոկջիի սպանության ձայնագրությունը տևում է 7 րոպե. էրդողան
Ստամբուլի սաուդյան հյուպատոսությունում լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության ձայնագրությունը տևում է 7 րոպե: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Reuters-ը:
- Մենք միջադեպը համարում ենք ստոր սպանություն: Կա ապացույց, որ նա սպանվել է, կա յոթ րոպեանոց աուդիո ձայնագրություն, մենք կիսվել ենք դրանով ամբողջ աշխարհի հետ: Թուրքիան այն տվեց Միացյալ Նահանգներին, Սաուդյան Արաբիային, Անգլիային, մենք տվեցինք բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին », - ասել է Էրդողանը Բուենոս Այրեսում կայացած G20 գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին:
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ «Խշոկջիի» սպանության բացահայտումը նաև Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի շահերից է բխում և ավելացրել է, որ Թուրքիան պնդում է, որ հանցագործները պատժվեն: