Իմ և ուժային կառույցների ներկա և նախկին որոշ հրամանատարների միջև տարաձայնություն չկա
«Արցախյան ազատամարտում փառավոր կենսագրություն կերտած և պետականաշինության ոլորտում իրենց ծառայությունը շարունակող այդ անհատների հետ մարտական ուղի եմ անցել: Իսկ այսօր Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նրանց հետ միասնաբար շարունակում ենք մեր համեստ ներդրումն ունենալ Արցախի շենացման, պաշտպանունակության եւ զարգացման գործում՝ միավորելով մեր ջանքերը ի նպաստ միասնական Հայրենիքի հզորացման:
Անընդունելի եմ համարում պառակտիչ նպատակով արվող նմանօրինակ ցանկացած շահարկում, որը թե ՛ Արցախի ներքաղաքական դաշտում, թե ՛ երկու հայկական հանրապետությունների իշխանությունների միջեւ սեպ խրելու նպատակ է հետապնդում, և հորդորում տուրք չտալ անհիմն խոսակցություններին:
Ուղղակի անիմաստ է»: