Մենք ուզում ենք ունենալ էս տեսակ պատգամավոր, ով առանց թիկնապահների ու «հաստավիզների» է շրջում. Արարատի բնակիչներ (տեսանյութ, լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանը Արարատի մարզի մի քանի գյուղերում հանդիպեց ընտրողների հետ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը , գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ թեկնածուի և գյուղացիների հանդիպումն անցավ ջերմ ու անկեղծ մթնոլորտում։
Գյուղացիները հիմնականում իրենց խնդիրներն էին բարձրաձայնում թեկնածուի առաջ՝ ասելով, որ իրենք շատ բան չեն ուզում. լավ աչքով մտիկ անեն գյուղացուն, թև ու թիկունք լինեն, ու որ ամենակարևորն է՝ ընտրող պատգամավորը նախորդ պատգամավորների նման բախտի քմահաճույքին չթողնի ընտրողին։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Բազմաթիվ պատգամավոների ենք տեսել, ովքեր էկել ու գնացել են, բայց ոչ մի անգամ մեր մատից փուշ չեն հանել։ Ընտրություններից ընտրություն էկել, սարեր են խոստացել, որ երկնքից մեզ համար մանանա են թափելու, բայց մանդատը ստանալուց հետո հօդս են ցնդել։ Հիմա արդեն էն առաջվա միամիտը չենք, որ իրանց ասելով ընտրենք։
Մինչ Ռոմանի՝մեր գյուղեր գալը, արդեն ճշտել ենք նրա ուղնուծուծը, գիտենք՝ ինչ շրջապատի տեր մարդ ա, լսել ենք, որ նրա խոսքը ցեմենտ-բիտոնից ուժեղ ա, ու հաստատ մեզ հուսախաբ չի անի, դրա համար էլ էս ձյուն-ձմեռով էկել ենք ոչ միան հանդիպելո, այլ նաև վստահորեն ասելու՝ նա է մեր թեկնածուն, ուրիշ թեկնածու չգիտենք։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: