Անգելա Մերկելը սովորական չվերթով է ուղևորվել G20-ի գագաթնաժողովին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սովորական չվերթով է ուղևորվել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին:
Տեխնիկական անսարքության պատճառով Մերկելի կառավարական ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել Բեռլինից թռիչք կատարելուց անմիջապես հետո:
BBC-ն գրում է, որ Անգելա Մերկելը Քյոլն քաղաքում մտադիր էր նստել պահեստային ինքնաթիռ, սակայն այլ կառավարական ինքնաթիռների ժամանակացույցերի հետ անհամապատասխանության պատճառով դա անհնար է եղել:
Ուրբաթ առավոտյան Գերմանիայի կանցլերը և նրա գլխավորած պատվիրակությունը Մադրիդից Բուենոս Այրես է ուղևորվել սովորական չվերթով:
Ուղևորները լուսանկարել են իրենց հետ նույն ինքնաթիռով թռչող Անգելա Մերկելին: