Պուտինն ու Էրդողանը Արգենտինայում կքննարկեն Սիրիայի հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 1-ին Բուենոս Այրեսում հանդիպում կունենան: Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պուտինի ու Էրդողանի հանդիպման առանցքում լինելու է Սիրիայի հարցը:
Երկու երկրի ղեկավարները ժամանել են Արգենտինա՝ մասնակցելու G20 երկրների առաջնորդների հանդիպմանը: