Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը»
Ֆեյսբուքյան Գրքամոլ էջը գրում է.
«1987թ.-ին լույս տեսավ համաշխարհային գրականության ամենահայտնի գործերից մեկը՝ «Ալքիմիկոսը», որն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 65 միլիոն օրինակ և թարգմանվել է ավելի քան 67 լեզուներով: Այժմ այն համարվում է պատմության մեջ ամենաշատ վաճառված գրքերից մեկը: «Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքը օգնում է քեզ հասնել քո երազանքին»,-ահա այն հենակետային գաղափարը, որն ընկած է գրքի հիմքում: Շատ քննադատներ գտնում են, որ այս ստեղծագործությունը պարզունակ է, քանի որ շարադրված է շատ հասկանալի գրելաոճով, և շնորհիվ այն փաստի, որ գիրքը ամենաշատ թարգմանված գրքերի շարքին է պատկանում, այն տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում: Այս ստեղծագործությունը շարադրված է բարձր փիլիսոփայական ու ֆանտաստիկ նոտաներով, մեծ երևակայությամբ' հիմնված հեղինակի կյանքի իրական փաստերի վրա: Կոելյոյի համար «Ալքիմիկոսը» գրելիս ոգեշնչման աղբյուր է եղել իր կյանքը: Գիրքը Սանտյագոյի մասին է, մի սովորական հովիվ, ով անընդհատ տեսնում է միևնույն երազը, թե ինքը Եգիպտոսում է' բուրգերի կողքին, որտեղ գանձեր են պահված, և իր առաքելությունն է գտնել դրանք: Առաջին հայացքից սա մի ֆանտաստիկ պատմություն է հիշեցնում, սակայն, ըստ էության, այն մի բաց օրագիր է հեղինակի հույզերից ու նրա իրական կյանքի ապրումներից, օրինակ է այն իրողության, որ պետք է տեր կանգնել սեփական երազանքներին ու ձգտումներին: Վեպը ուսուցողական ու կյանքի ընկալման հետաքրքիր փորձ ու օրինակ է: Սանտյագոն ճանապարհ ընկնելով և անցնելով բազմաթիվ փորձությունների միջով (դրանք մանրամասն կտեսնեք գիրքը ընթերցելիս) նա վերջիվերջո հասնում է Եգիպտական բուրգեր և գտնում է իր գանձը:
*Սիրելի Գրքամոլներ, մենք համոզված ենք, որ ձեզանից շատերդ կարդացել եք այս գիրքը: Արտահայտեք ձեր կարծիքը գրքի վերաբերյալ: Ի՞նչ տպավորություններ ստացաք գրքից, որքա՞նով այն ձեզ դուր եկավ և որքանով ոչ: Համամի՞տ էիք գրքում տեղ գտած մտքերի հետ: Մեկնաբանություններում կարող եք ակտիվորեն քննարկել գիրքը և կիսվել ձեր կարծիքներով, ինչպես նաև մեկնաբանության տեսքով թողնել այն մեջբերումը(մեջբերումները), որոնք դուք եք դուրս գրել գրքից:»