Ռուսաստանը չի թողնում, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը զարգանան. Մերկել
Ռուսաստանի հարևանությամբ գտնվող երկրները չեն կարողանում այնպես զարգանալ, ինչպես կցանկանային: Եվ այս հանգամանքի վրա Գերմանիան «չի կարող աչքերը փակել»:
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում տեղի ունեցած գերմանա-ուկրաինական տնտեսական համաժողովի ժամանակ, փոխանցում է NOI.md-ն:
Մերկելն ասել է, թե այնպիսի երկրները, ինչպիսին են Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Հայաստանը և Ուկրաինան, չեն կարողանում զարգանալ Հարավային Օսիայում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայի արևելքում սառեցված հակամարտությունների պատճառով:
«Գերմանիայում մենք չենք կարող դրա վրա աչք փակել»,- ասել է Անգելա Մերկելը: