Հայերի հողերում ստեղծված պետություն. «Ալիսա» ռոբոտը Ադրբեջանի մասին (տեսանյութ)
ԱդրբեջանԱդրբեջանում նոր սկանդալ է հասունացել ռուսաստանյան «Yandex» որոնման համակարգի ձայնային օգնական «Алиса»-ի պատճառով, որն համացանցում ամենատարածված տեղեկություներն է տրամադրել «ովքե՞ր են ադրբեջանցիները» հարցմանն ի պատասխան: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆո կայքը:
«Ադրբեջանն արհեստականորեն ստեղծված պետություն է հայերի, պարսիկների, լեզգիների և վրացիների հողերում: Այն ստեղծվել է հայերի ամբողջական ոչնչացման համար: Ադրբեջանցիները հայտնվել են միայն 1936 թվականին: Դրանից առաջ նրանք կոչվում էին անդրկովկասյան թաթարների», - բացատրել է ավտոռոբոտը հարցմանն ի պատասխան:
Պարզվել է, որ «Алиса»-ն հրապարակել է այն տեղեկատվությունը, որն Ադրբեջանի մասին հանրային հրապարակումների թոփում է եղել: Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով, ադրբեջանական կողմի պահանջով, «ավքե՞ր են ադրբեջանցիները» հարցմանն այժմ «Алиса»-ն տալիս է Վիքիպեդիայում Ադրբեջանի էջից վերցված տեղեկությունները:
Տեսանյութը ներկայացնում ենք ստորև՝