Գերմանիայում չեն բացառում Մերկելի ինքնաթիռի խափանման՝ քրեական պատճառը
Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ երկրի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռի հետ կապված խնդիրը կարող է ունենալ քրեական հետք։ Тасс-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Rheinische Post թերթը՝ հղում անելով Գերմանիայի անվտանգության մարմիններում ունեցած աղբյուրին։
Հրապարակման համաձայն, միջադեպը նախապես գնահատվում է որպես «քրեական»:
Միաժամանակ նշվում է, որ քննություն կտարվի «բոլոր ուղղություններով»։
Հիշեցնենք, որ նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռում տեղի է ունեցել տեխնիկական կապի ամբողջական խափանում, ներառյալ ինքնաթիռի վայրէջքի համար պատասխանատու համակարգը, որի պատճառով այն վթարային վայրէջք է կատարել։ Մերկելը մեկնում էր Արգենտինա՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին, սակայն վայրէջք է կատարել Քյոլնում։ Իրավիճակն ինքնաթիռում այնքան լուրջ է եղել, որ այդ մասին անմիջապես տեղեկացվել է Գերմանիայի պաշտպանության նախարարին։ Վայրէջքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները։