ԱՄՆ կրթության նախարարը 2017թ․-ին աշխատել է 60մլն դոլար
ԱՄՆ կրթության նախարար Բետսի Դևոսը 2017թ․-ին աշխատել է մոտ 60մլն դոլար, ավելի շատ, քան ամերիկյան վարչակարգի մյուս անդամները։ Այս մասին հայտնում է RIA-ն՝ հղում անելով քաղաքական գործիչների հարկային եկամուտներին։
3 ամենահարուստ նախարարների եկամուտը կազմել է մոտ 150մլն դոլար։ Մեծ եկամուտ են ունեցել նաև առևտրի ու ֆինանսների նախարարները՝ համապատասխանաբար 47մլն ու 41,6մլն դոլար։
Նշվում է, որ եռյակի ֆինանսական եկամտի զգալի մասը կազմել է ներդրումային կապիտալի դուրս բերումը, որն արվել է շահերի բախումից խուսափելու համար։
Հոկտեմբերի սկզբին Forbes-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը նվազել է ու հասել 3,1մլրդ դոլարի, որի արդյունքում նա ԱՄՆ 400 ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցրել էր 138-րդ տեղը։