Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Նոր Նորք վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 30-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 7-րդ զանգվածի եւ Սարգսաշեն թաղամասի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: