Արմեն Խաչատրյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Խոզնավար բնակավայրի բնակիչների հետ (լուսանկարներ)
«Իմ քայլը» դաշինքի ԱԺ պատգամավորության ռեյտինգային թեկնածու Արմեն Խաչատրյանը նախընտրական հանդիպում ունեցավ Խոզնավար բնակավայրում: Բնակիչները սիրով ընդունեցին թեկնածուին և իրենց աջակցությունը հայտնեցին այն թեկնածուին, ով պատրաստ է անել ամեն ինչ հանուն բնակավայրում կյանքի որակի բարելավման:
Խոզնավարցիների կարծիքով Արմեն խաչատրյանն այն փորձառու պետական այրն ու քաղաքական գործիչն է, ով, իրոք, հնարավորինս կանի ամեն ինչ օրենսդրական ճանապարհով լուծում տալու իրենց գյուղի առաջնահերթ խնդիրներին:
Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու է թիվ 12 ընտրատարածքում` Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում: Արմեն Խաչատրյանն ընտրական ցուցակում 3-րդ համարն է: