Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արմեն Խաչատրյանը Կոռնիձորում էր (լուսանկարներ)
«Իմ քայլը» դաշինքից ԱԺ պատգամավորի թեկնածու Արմեն Խաչատրյանը նոյեմբերի 28-ին այցելել էր Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայր, որտեղ նրան դիմավորել էին աղ ու հացով:
Բնակիչները խոսել են բնակավայրի խնդիրների մասին, բարձրացրել սոցիալական նշանակության մի շարք հարցեր:
«Շփվելով բնակիչների հետ, լսելով նրանց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները, վստահաբար կարող եմ ասել, որ դրանք բխում են մեր թիմի ծրագրային առաջնահերթություններից և հետզհետե լուծում կստանան»,-իր խոսքում նշել է Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը «Իմ քայլը» դաշինքից պատգամավորի թեկնածու է թիվ 12 ընտրատարածքում` Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում: Արմեն Խաչատրյանն ընտրական ցուցակում 3-րդ համարն է: