Սենատի կոմիտեն հետաձգել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածության քվեարկությունը
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հետաձգել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլա Լիցենբերգերի թեկնածության քվեարկությունը ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Ադրբեջանին զենք վաճառելու կոչի կապակցությամբ Կոնգրեսում աճող անհանգստության ֆոնին: Այս մասին հաղորդում է Հայ դատի հանձնախումբը (ANCA):
ANCA-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Լիցենբերգերը դեսպանի պաշտոնի համար 19 թեկնածուներից միակն էր, որի թեկնածության վերաբերյալ լսումները կանցկացվեն հաջորդ տարի:
Ըստ ANCA ի գործադիր տնօրեն Արամ Ամբարյանի, Ամերիկայի հայերը ողջունում են Կոնգրեսի՝ մեր երկրի երկկողմ հարաբերությունները Ադրբեջանում ագրեսիվ եւ վիրավորական Ալիեւների ռեժիմի հետ «ավելի ուշադիր» քննելու որոշումը, հատկապես`ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Բաքվին զենք վաճառելու մասին վիճելի առաջարկի ֆոնին: