«Արտ Սվիթ» ՍՊԸ-ի 200-ից ավելի աշխատակիցներ պահանջում են իրենց աշխատավարձը (լուսանկար)
Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Տիչինայի փողոցի վրա գործող «Արտ Սվիթ» ՍՊԸ-ի 200-ից ավելի աշխատակիցներ հավաքվել են գլխավոր մուտքի մոտ եւ պահանջում են իրենց աշխատավարձը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ ամիսներով աշխատավարձ չեն տալիս. «Աշխատում ենք շաբաթը 6 օր, ոչ ժամ կա, ոչ պատարագ։ Մարդիկ կան՝ 3-4-5 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Բանկերը մեզ խեղդում են, գրեթե բոլորս բանկերին վճարումներ ունենք կատարելու, էլ չենք ասում՝ կոմունալ ծախսերը։ Հիմա արդեն գործադուլ ենք հայտարարել՝ հույս ունենալով, որ գոնե այս անգամ սայլը տեղից կշարժվի»,-ասել են նրանք:
Ավելի ուշ գործարան է ժամանել ՍՊԸ-ի սեփականատերը, ով աշխատակիցներին տեղեկացրել է, որ գումարի ուշացումը բանկի մեղքով է՝ պատճառաբանելով, որ բանկը գումարը չի տալիս։
Այս պահին աշխատակիցներն ու տնօրեն Մանվել Ղարիբյանը բանակցում են միմյանց հետ, սակայն աշխատակիցներն արդարացիորեն պահանջում են իրենց՝ ամիսներով չվճարված աշխատավարձը։