Լյուկ Բեսսոնը մեղադրվում է ևս 5 կանանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսսոնը մեղադրվում է ևս հինգ կանանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այս մասին հաղորդում է Mediapart հրատարակությունը:
Նշվում է, որ բոլոր կանայք ռեժիսորի աշխատակցուհիները կամ ծանոթներն են: Միջադեպերից մեկը տեղի է ուեցել 2016 թվականին՝ «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմի նկարահանումների ժամանակ:
Ամռանը հայտնի էր դարձել, որ երկու կին Բեսոնիին մեղադրում են իրենց նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ: Ռեժիսորը հերքում է բոլոր մեղադրանքները: