Թեհրանի մարզադաշտում ցուցադրված «Արցախ» գրությամբ պաստառը վրդովեցրել է Իրանի ադրբեջանցի պատգամավորներին (տեսանյութ)
Իրանի մայրաքաղաքում Թեհրանի «Պերսեպոլիս» և Արևելյան Ադրբեջան նահանգը ներկայացնող «Տրակտոր Սազի» ֆուտբոլային ակումբների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ բախում է տեղի ունեցել երկրպագուների միջև:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, Թեհրանի ակումբի երկրպագուներն իրենց թիմի մարզադաշտում նոյեմբերի 25-ին անցկացված հանդիմպան ժամանակ «Արցախ» պարսկերեն գրությամբ պաստառ են ցուցադրել, ինչը բուռն արձագանք է գտել մրցակից թիմի երկրպագուների շրջանում:
Ինչպես հայտնել է թուրքական պարբերականը, միջադեպին անդրադարձել են նաև Իրանի խորհրդարանի ադրբեջանցի և թուրք անդամները, որոնք հանդես են եկել հայտարարությամբ, որ«սադրանքի հետևում կանգնած են հայկական իշխանությունները»: