Forbes-ը հրապարակել է ամերիկացի ամենահարուստ հեռուստահաղորդավարների անունները
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող հեռուստահաղորդավարների անունները: Ցուցակի առաջին հորիզոնականում փաստաբան Ջուդիթ Շեյնդլին է, որը վարում է «Դատավոր Ջուդի» ծրագիրը:
Միայն անցած տարի նրա եկամուտը կազմել է 147 միլիոն դոլար: Երկրորդ տեղում Էլեն Դեջեներսն է, որը 2003 թվականից իր սեփական հաղորդաշարն է վարում: Նրա աշխատավարձն անցած տարի կազմել է 87,5 միլիոն դոլար:
Եզրափակում է եռյակը ամերիկացի հայտնի հոգեբան Ֆիլ Մաքգրոուն, որը հայտնի է «Դոկտոր Ֆիլ» հաղորդաշարով՝ 77,5 միլիոն դոլար եկամուտով: