Շակիրան Instagram-ում տեղադրել է որդու լուսանկարները
Հանգստյան օրերին Շակիրան Instagram-ի իր էջում տեղադրել է ընտանեկան նոր լուսանկարներ: Դրանցից մեկում, որն ունի հետևյալ գրությունը' «Նախքան խուտուտ տալը», Ժերար Պիկեն գրկել է Միլանին:
Երկրորդ լուսանկարում փոքրիկն անզուսպ ծիծաղում է:
Երգչուհու երկրպագուները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել փոքրիկ Միլանի լուսանկարների տակ: