Ադրբեջանը խաղաղապահներ կուղարկի Հարավային Սուդան
Ադրբեջանը խաղաղապահներ կուղարկի Հարավային Սուդան:
Նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրությամբ օրինագիծը ներկայացվել է Միլլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության եւ հակակոռուպցիոն կոմիտեն:
Նախագծում նշվում է, որ չորս անդամներից բաղկացած պատվիրակությունը կլինի ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության կազմում:
Նրանցից երեքը սպաներ եւ մեկ դիտորդի կարգավիճակով: Կոմիտեն նախագիծը քննարկել եւ առաջարկել է լիագումար նիստի քննարկմանը: