Երախտամոռ ժողովուրդը Սերժ Սարգսյանի այդ եզակի մարդու իշխանության դեմ դուրս եկավ
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրել է. «Կարճ ասած այսպես է եղել, ու մենք չենք հասկացել, որ Սերժ Սարգսյանը ժողովրդավար, ազատ ու արդար ընտրություններով ընտրված լեգիտիմ, ազգի ու պետության մասին մտածող, կոռուպցիայի դեմ ամբողջ հոգով պայքարող, պետության ու քաղաքացիների անվտանգության և բարեկեցության մասին գիշեր֊ցերեկ մտահոգ, աշխարհում բացառիկ հեղինակություն ունեցող ղեկավար էր:
Բայց այս կոռումպացված, կաշառակեր, ընտրությունները կեղծած, պետությունը թալանող, երախտամոռ ժողովուրդն այդ եզակի մարդու իշխանության դեմ դուրս եկավ, ու ասեց քո լավ, արդար ու ազնիվ կառավարումը մեզ պետք չի, թող ու գնա... Հա, ասեմ, որ Սերժ Սարգսյանը պատգամավորության թեկնածու չի»։