Հայկական ֆիլմ` Բարև, ես եմ (տեսանյութ)
ՄշակույթԴովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ։ Ես ուրախ եմ, որ կինոդերասանի իմ կարիերան սկսվել է մեծ ճանաչման արժանացած «Բարև, ես եմ» ֆիլմից։ Արմեն Ջիգարխանյան
«Բարև, ես եմ» ֆիլմը իրենով նշանավորում է ավանդական ազգային թեմատիկայի սահմաններից դուրս գալու իրողությունը և մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Չինգիզ Այթմատով
1942թ-ին 2 ընկեր, որ տաղանդավոր ֆիզիկոսներ են, շարունակու են կատարել երկրի համար կարևոր իրենց աշխատանքը: Ռազմաճակատում զոհվում է Լյուսյան' Արտյոմի սիրելին: Ժամանակն անցնում է, սակայն հիշողությունը Լյուսյայի մասին շարունակում է ապրել գիտնականի սրտում'ավելի ուժեղացնելով կորստի ցավը: