Ես վերջինը չեմ ընտանիքում, ում ցանկալի է նայել. Քորթնի Քարդաշյանը մերկ լուսանկարվել է մեքսիկական ամսագրի համար (լուսանկարներ)
«Քարդաշյան ընտանիք» ամերիկյան ռեալիթի շոուի մասնակից Քորթնի Քարդաշյանը լուսանկարվել է GQ Mexico ամսագրի համար: Նոյեմբերի 27-ին մի շարք լուսանկարներ հայտնվել են համացանցում:
39-ամյա աստղը GQ Mexico ամսագրի շապիկի համար լուսանկարվել է բազկաթոռին նստած՝ սպիտակ բոդիով: Մյուս լուսանկարներում նա ամբողջովին մերկ է և մարմինը ծածկում է ձեռքերով:
Մասնակցելով «անկեղծ» ֆոտոսեսիայի, Քորթնին ցանկացել է ապացուցել, որ նա «վերջինը չէ ընտանիքում, ում ցանկալի է նայել», ինչպես «Քարդաշյան ընտանիք» շոուի էպիզոդներից մեկում նրա մասին արտահայտվել էր քույրը՝ Քիմը, պարզաբանում է Daily Mail պարբերականը:
Լուսանկարների հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Մայքլ Շվարցն է: