Պարո՛ն Հարությունյան, կա՛մ Դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, կա՛մ, հասկանում եք, բայց շարունակում եք երեխաներին օգտագործել էժան փիառի համար
Պարո՛ն Հարությունյան, երկու տարբերակ կա՝ կա՛մ Դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, ինչը շատ ցավալի է, քանի որ Դուք ԿԳ նախարար եք, ավելին՝ գիտությունների թեկնածու, կա՛մ, որ ավելի վատ է, հասկանում եք, բայց շարունակում եք երեխաներին օգտագործել էժան փիառի համար։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խոսքն ուղղելով կրթության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին։
Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստատեսության եթերում նախարարի պաշտոնակատարնն ասել էր, որ հանրակրթության ներկայիս վիճակի լավագույն բնութագրիչն այն է, որ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի երկու որդիները հաճախում են մասնավոր դպրոց։
Դրան ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր Հարությունյանին. «Եթե մի անգամ էլ քեզ թույլ տվեցիր մեջբերել իմ երեխաների անունները, անգամ քո քաղաքական «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը քեզ չի օգնի»։
Արձագանքելով Աշոտյանի գրառմանը՝ Հարությունյանը այսօր պարզաբանել էր, որ խոսքը Աշոտյանի՝ որպես ԿԳ նախարար որոշման աբսուրդության մասին է և ոչ թե նրա երեխաների։
Ի պատասխան՝ Աշոտյանը գրել է.
Իսկ ոչ պետական դպրոցում սովորող բազմահազար երեխաներին այլ պետության բանակում ծառայելու հետ համեմատելը խոսում է միայն այն մասին, որ Դուք չեք գիտակցում, թե ինչպիսի պատասխանատու և կարևոր պաշտոն եք ստացել քայլարշավի արդյունքում:
Ձեր և պատահական այլ պաշտոնյաների ջանքերը շեղել իմ ուշադրությունը Նիկոլ Փաշինյանին անողոք և հիմնավոր քննադատելուց ի սկզբանե դատապարտված են: Ես կհասցնեմ բոլորիդ հետևից»:
Հ.Գ. Դուրս եկե՛ք Փաշինյանի թիկունքից, թեպետ դա էլ Ձեզ չի փրկում Ձեր՝ բանակի ազատման հիմքերի մասին և այլ տհաճ խոսակցություններից:
«Բոլորին էլ ակնհայտ է, որ խոսքը Ձեր` որպես ԿԳ նախարարի աբսուրդային մտքերի մասին է և ոչ թե իմ երեխաների: Մի՛ թաքնվեք Նիկոլ Փաշինյանի թիկունքում: Ի դեպ, շնորհակալ եմ երեխաներիս մասին լավ խոսքերի համար, իսկ Ձեր նշած անհոգ մանկությունը լիարժեք կլինի, երբ լավ կրթական համակարգի մասին անիմաստ խոստումներ տվող նախարարը իրեն թույլ չտա իրենց անունը շահարկել սեփական անձի մասին հիշեցնել տալու նպատակով: