Կերչի նեղուցում կալանված ուկրաինական նավերում հատուկ ծառայությունների աշխատակիցներ են եղել
Նոյեմբերի 25-ին Կերչի նեղուցում կալանված և ուկրաինական ռազմածովային ուժերին պատկանող նավերում եղել են Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) հակահետախուզության բաժնի բարձրաստիճան զինվորականներ, տեղեկացրել է ՈւԱԾ ղեկավար Վասիլի Գրիցակը:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, Գրիցակը մանրամասնել է, որ իր ենթականերն իրականացնելիս են եղել երկրի ռազմածովային ուժերի ստորաբաժանումներին հակահետախուզական աջակցության առաջադրանք: Նա հիշեցրել է, որ ռազմական հետախույզները արդեն 4 տարուց ավելի զինծառայողների հետ կողք-կողքի առաջնագծում են գտնվում:
«Ըստ ՈՒԱԾ-ի ստուգված օպերատիվ տեղեկության՝ ռուսական գրոհիչներից մեկն ուկրաինական նավերի ուղղությամբ երկու չվերահսկվող մարտական հրթիռ է արձակել, ինչի հետևանքով ՈՒԱԾ-ի սպաներից մեկը մարմնական ծանր վիրավորում է ստացել»,- ասել է Գրիցակը: