Բագրատաշենի անցակետում քաղաքացիները հայտնվել են պատանդի վիճակում (տեսանյութ, լուսանկարներ)
Քաղաքացիներն ահազանգում են, որ 2 օր է՝ Բագրատաշենի անցակետում հայտնվել են պատանդի վիճակում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, քաղաքացիները բողոքում են, որ Լարսում մի քանի օրեր անցկացնելուց հետո հիմա էլ Բագրատաշենի անցակետում են կանգնել:
«Հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում աջակողմյան ավտոմեքենաների մեծ թվով սեփականատերեր իրենց ավտոմեքենաները կայանել են չեզոք գոտում ու հիմա 2 օր է՝ չենք կարողանում մտնենք Հայաստան»,-ասել են նրանք՝ հավելելով, որ կապի և տրանսպորտի նախարարության թեժ գիծը չի արձագանքում իրենց: