Կալիֆոռնիայում հրդեհի հետևանքով զոհերի թվում երկու հայ կա
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հայտնել է, որ հրդեհներից վնասվել է նաև հայ ընտանիքների 3 տուն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կալիֆոռնիայի հյուսիսում՝ նահանգի պատմության ընթացքում բռնկված ամենախոշոր հրդեհը մեկուսացվել է 95 տոկոսով: Հատվածը, որտեղ դեռ կրակը մեկուսացված չէ, գտնվում է լեռնային շրջանում: Հորդառատ անձրևների պատճառով հրշեջները չեն կարողանում հասնել այնտեղ:
Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհը բռնկվել էր նոյեմբերի 8-ին: Բնության տարերքի զոհ է դարձել 84 մարդ, 870-ը համարվում է անհետ կորած: