Մոսկվայում զինված հարձակում է կատարվել հայ գործարարի վրա
Երեկ Մոսկվայում հարձակում է տեղի ունեցել հայ գործարարի վրա: «Городской хлеб» ընկերության սեփականատեր Ալեքսան Խաչատրյանի վրա հարձակվել են իր բնակարանում:
«54-ամյա հայ գործարարն ապրում է Մոսկվայի Բասմաննի շրջանում: Նախնական տվյալներով՝ նրա վրա են հարձակվել երկու անծանոթներ և կրակել ոտքին: Նրանք դուրս են եկել Խաչատրյանի բնակարանից հենց այն պահին, երբ վերջինս տուն էր մտնում»,- հայտնել է РЕН ТВ հեռուստաընկերությունը: