Բողոքի ակցիաները կարող են բացասաբար անդրադառնալ Ֆրանսիայի հեղինակության վրա. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է կառավարությանը, որ բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները կարող են բացասաբար անդրադառնալ երկրի հեղինակության վրա և վախեցնել զբոսաշրջիկներին, հաղորդում է Reuters-ը:
«Մենք չպետք է թերագնահատենք Ելիսեյան պալատի և իրավապահների և ցուցարների միջև բախումների լուսանկարների և տեսանյութերի ազդեցությունը, որոնք հրապարակվում են ամենուր՝ ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Ֆրանսիայի սահմաններից դուրս», - ասել է կառավարության ներկայացուցիչ Բենիամին Գրիվոն՝ հղում անելով նախագահի հայտարարութանը:
«Դեղին բաճկոնների» շարժման մասնակիցները շարունակում են արգելափակել ճանապարհները, մտնել առևտրի կենտրոններ, գործարաններ: Ի պատասխան, իրավապահները ցուցարաների նկատմամբ կիրառում են արցունքաբեր գազ և նռնակներ: