Բրեդելի Կուպերին և Իրինա Շեյքին նկատել են Սանտա Մոնիկայի ծովափին դստեր հետ զվարճանալիս (լուսանկարներ)
Բրիտանացի դերասան Բրեդելի Կուպերին և ռուս մոդել Իրինա Շեյքին նկատել են Սանտա Մոնիկայի ծովափին դստեր՝ Լեա Սեյն Կուպերի հետ:
43-ամյա Կուպերն ու 32-ամյա Իրինա Շեյքն աշխատանքային լարված գրաֆիկի պատճառով հաճախ են վիճում և քիչ են միասին ժամանակ անցկացնում։ Հավանաբար հենց այդ պատճառով տեղեկություններ են տարածվել, որ զույգը պատրաստվում է ամուսնալուծվել, թեև լուսանկարներից երևում է, որ աստղային ընտանիքում ամեն ինչ կարգին է:
Զբոսանքի ժամանակ Իրինան կրել է սև ազատ ոճի հագուստ և Chanel ապրանքանիշի կարմիր պայուսակ։