Հայաստանը Luxury Travel-ի «Թոփ 5 լավագույն այցելության վայրեր-2019» շարքում է
Luxury Travel ավստրալական զբոսաշրջային կայքը հրապարակել է «Թոփ 5 լավագույն այցելության վայրեր-2019» շարքը, որում ընդգրկվել է նաև Հայաստանը՝ որպես Կովկասի հնագույն քաղաքակրթություններից մեկի բնօրրան։
Նշվում է, որ հայկական քաղաքակրթությունը Հարավային Կովկասում հնագույններից է, որն աշխարհում առաջինն է ճանաչել քրիստոնեությունը, և այստեղ՝ սկսած 12-րդ դարից արտադրվում է հայկական աշխարհահռչակ կոնյակը ։
«Սա մի անբասիր վայր է՝ լի հիասքանչ լեռներով, համայնապատկերներով և կրոնական հրաշալի հուշարձաններով՝ եկեղեցիներ, վանքեր և հելլենական ոճի տաճարներ։ Մայրաքաղաք Երևանը հիացնում է իր ընդարձակ ծառուղիներով, սրճարաններով և գինետներով, որտեղ կարելի է համտեսել տեղի խոհանոցի առատ ուտեստներն ու բարիքները»,- լրատվամիջոցին ասել է Abercrombie & Kent-ի՝ Ավստրալիայի և Ասիայի խաղաղօվկիանոսյան հատվածի պատասխանատու տնօրեն Սույատա Ռամանը։