Տղամարդկանց մոտ էրոտիկ կենտրոններն ավելի շատ են. Տղամարդկանց և կանանց տարբերությունները
Կանայք առավել վարժ են տիրապեոտւմ լեզվին, խոսում են ավելի բնական ու պարզ, ավելի արագ ու ներդաշնակ:
Տղամարդը տեսնում է ավելի հեռուն, նրա տեսողությունը կարելի է համեմատել հեռադիտակի հետ: Կնոջ տեսողությունը ծայրամասային (պերիֆերիկ) է: Նրա տեսադաշտն աչքի երկու կողմից կազմում է ամենապակասը 45 աստիճան: Որոշ դեպքերում' 180 աստիճան:
Կանայք առավել դյուրին ու հասանելի են ներկայացնում իրենց զգացմունքները, որոնք հաղորդվում են դեմքի արտահայտությամբ, մարմնի շարժումներով և ձայնային ելևէջների աննկատելի փոփոխություններով: Կանայք տղամարդկանցից ավելի լավ են կարդում մտքերը, այսինքն ավելի լավ են ըմբռնում դիմացինի մտադրությունը:
Մարդու ուղեղի այն մասը, որը պատասխանատու է սեռական ցանկությունների, լիբիդոյի և այլնի համար, այսինքն՝ էռոտիկ կենտրոնները, տղամարդկանց մոտ 2.5 անգամ ավելի շատ են քան կանանց:
Կնոջ մայրական բնազդն՝ ինտուիցիան, ավելի ուժեղ է, քան տղամարդու հայրական բնազդը: Մայրերը հավասարապես են սիրում և լավ, և վատ երեխաներին: Հայրերն ավելի շատ սիրում են լավին: