Ադրբեջանում հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ինքնասպան է եղել ավելի քան 110 կին
Ադրբեջանում այս տարվա հունվարից մինչև սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ավելի քան 110 կանայք ինքնասպանություն են գործել կենցաղային խնդիրների հողի վրա, այս մասին տեղեկացնում է երկրի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության հարցերով գլխավոր վարչության համապատասխան բաժնից:
Ինչպես գրում է ադրբեջանական minval.az-ը, 9 ամիսների ընթացքում Ադրբեջանում գրանցվել է մարդուն ինքնասպանության հասցնելու 135 դեպք, 112 կին իրենց կյանքին վերջ են տվել կենցաղային խնդիրների պատճառով, նրանց թվում են 11 անչափահաս աղջիկներ:
Ընդհանուր առմամբ՝ վերոնշյալ 9 ամիսների ընթացքում հարևան Ադրբեջանում գրանցվել է կենցաղային բռնության հետ առնչվող 678 հանցագործություն: