Ապրեք պարոն Փաշինյան, որ լիովին անվճար զբաղվում եք ՀՀԿ-ի բռենդով. Արմեն Աշոտյան
Քիչ առաջ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է իմ համեստ անձին ու իմ խոսքերին։
Նախ և առաջ թույլ տվեք ևս մեկ անգամ փաստել, որ Հանրապետականը միակ ընդդիմադիր ուժն է, ինչը ապացուցում է նաև Նիկոլ Փաշինյանը՝ իր բոլոր քարոզարշավային ելույթները կառուցելով մեզ քննադատելու շնորհիվ։
Ապրեք պարոն Փաշինյան, որ լիովին անվճար զբաղվում եք ՀՀԿ-ի բռենդով՝ սև սպիտակ գույներով ու մեր թեկնածուների մասին հանրությանը հիշացնելով, բայց խորհուրդ եմ տալիս Ձեզ մեկ պահ հիշել նաև, որ Դուք ՔՊ կուսակցություն եք ներկայացնում ու հիմա իրականացնում եք «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը, մի քիչ էլ ձեզնից պատմեք ու ձեր ծրագրերից։
Եկեք ժամանակից շուտ քաղաքական դիակներ մի փնտրեք ու հիշեք, որ քաղաքական դիակներով շրջապատված չլինեիք, հիմա Ձեր հետ բեմում կանգնած չէր լինի միայն պարոն Պապիկյանը, ավելի լավ է 11 տարի հետո ինչ ինչ հանգամանքներում «քաղաքական դիակ դառնալ» քան 8 ամսում հասկանալ, որ քաղաքական դիակներով ես շրջապատված։
Բարի ճանապարհ Ձեզ, զգույշ կլինեք՝ սևից ու սպիտակից հեռու»։