Եվրախորհրդարանի նախագահը աչքի տակ կարմիր շրթներկ է քսել՝ ի պաշտպանություն կանանց
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին աչքի տակ կարմիր շրթներկ է քսել, որպեսզի իր աջակցությունը ցույց տա «Կանանց դեմ իրականացվող բռնությունները վերացնելու» միջազգային օրը Իտալիայում մեկնարկած արշավին: Ըստ The Guardian պարբերականի՝ արշավը կշարունակվի 16 օր:
«Նորմալ չէ, որ դա նորմալ է համարվում: Ես աջակցում եմ իմ հայրենիքում մեկնարկած արշավին, որի նպատակն է պայքարել կանանց նկատմամբ բռնության դեմ»,- ասել է Տայանին:
Արշավին են միացել նաև մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուն:
Ըստ պարբերականի՝ ՄԱԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կանանց մեկ երրորդը ենթարկվել է սեռական կամ ֆիզիկական բռնության, իսկ յուրաքանչյուր 10-րդ աղջիկ բռնաբարվել կամ սեռական ոտնձգության զոհ է դարձել: