Մոսկվայի այգիներից մեկում պոլիէթիլենային տոպրակների մեջ կնոջ մարմնի մնացորդներ են հայտնաբերվել
Մոսկվայի հարավ-արևելյան մասում՝ զբոսայգում, պոլիէթիլենային 3 տոպրակի մեջ կնոջ մարմնի մնացորդներ են հայտնաբերվել: Այդ մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչությունից:
Մարմնի մասերը հայտնաբերվել են երեկ ցերեկը: Նախնական տվյալների համաձայն՝ կինը եղել է մոտ 50-60 տարեկան:
Ինչպես հայտնում է tvc.ru-ն, պոլիէթիլենային տոպրակները հայտնաբերել է թոշակառու:
Հարուցվել է քրեական գործ: