Թուրք-իրանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել ՔԱԿ-ի զինյալների ու թուրք սահմանապահների միջև
Թուրք-իրանական սահմանին՝ Իգդիրի նահանգում, «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալներն ականանետներով կրակ են բացել զորամասի ուղղությամբ, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Դրանից հետո փոխհրաձգություն է սկսվել զինյալների ու թուրք սահմանապահների միջև: Լրատվամիջոցների տվյալներով՝ վիրավորվել է 1 զինծառայող:
Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ասել էր, որ 2018 թվականի սկզբից ի վեր երկրի տարածքում ՔԱԿ-ի դեմ անցկացվել է 87.838 գործողություն և սպանվել 289 զինյալ:
Թուրքիայի ու ՔԱԿ-ի միջև կոնֆլիկտը շարունակվում է ավելի քան 25 տարի: ՔԱԿ-ը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում: