Իրանում երկրաշարժից տուժածների թիվը hասել է 550-ի
Իրանի արևմտյան Քերմանշախ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 550-ը, հաղորդում է Press TV-ն՝ մանրամասնելով, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Իրաքում ու Ադրբեջանում:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով Իրաքյան Քուրդիստանում մեկ զոհ է գրանցվել: Այնտեղ տուժածների թիվը հասել է 43-ի:
Եվրոպական միջերկրածովային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է իրանա-իրաքյան սահմանին: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, մինչդեռ էպիկենտրոնը գտնվել է Բաղդադից 150 կմ դեպի հյուսիս-արևելք և Իրանի Սերե-Պոլե-Զոհաբ քաղաքից 37 կմ դեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում: